Ջեֆրի Էփշտեյնը գաղտնի ձայնագրել է արքայազն Էնդրյուի, Բիլ Քլինթոնի եւ սըր Ռիչարդ Բրենսոնի սեռական արկածները. LBC

Բարձրաստիճան մանկապիղծների համար ժամանցի կազմակերպիչ, միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնը գաղտնի ձայնագրել է արքայազն Էնդրյուի, սըր Ռիչարդ Բրենսոնի և Բիլ Քլինթոնի սեռական արկածները, հայտնում է բրիտանական LBC-ն՝ վկայակոչելով այս գործի նոր բացահայտված փաստաթղթերը.
«Սառա Ռանսոմը, ով ցուցմունք է տվել զոհերի վրա ազդեցության մասին` բրիտանացի աշխարհիկ առյուծ Գիսլեն Մաքսվելին սեռական թրաֆիքինգի համար դատավճռից առաջ, ըստ երևույթին գրել է հաղորդագրություններ, որում ասվում է, որ երեքն էլ նկարահանվել են մանկապիղծ ֆինանսիստի կողմից»:
Sky News-ը պարզաբանում է, որ «փաստաթղթերի նոր խմբաքանակը պարունակում է էլեկտրոնային նամակագրություն Էփշտեյնի զոհերից մեկի՝ Սառա Ռանսոմի և մի լրագրողի միջև, ով այդ ժամանակ աշխատում էր New York Post-ում»:
«Եվ այս նամակներում Սառան ասում է, որ Էփշտեյնը ձայնագրել է արքայազն Էնդրյուին, սըր Ռիչարդ Բրենսոնին և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին աղջիկների և երիտասարդ կանանց հետ սեռական հարաբերություններ ունենալիս: «Միևնույն ժամանակ, և՛ արքայազն Էնդրյուն, և՛ Բիլ Քլինթոնը նախկինում հերքել են, որ դատապարտելի որևէ բան են արել Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված», – ասել է Sky News-ի լրագրողը եթերում:

Այսպիսով, սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ ուղղությամբ է զարգանում էլիտար մանկապիղծների համար ժամանցի կազմակերպիչ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված օրերս վերաբացված սկանդալը: Այն, որ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ նրա կինը` Հիլարին Դեմոկրատական կուսակցությունում եւ Բայդենի վարչակազմում ունեն հսկայական դեր, հայտնի փաստ է։ Ավելի կոնկրետ, նրանք անցած ընտրություններում Բայդենին առաջ մղեցին, հաշվի առնելով, որ Հիլարի Քլինթոնը հաղթելու որեւէ շանս չուներ: Բնականաբար, հաղթելուց հետո Բայդենի կողքին շարելով իրենց մարդկանց, ինչպիսին է, օրինակ, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Ու հիմա եւս հենց քլինթոնների կլանն է փորձում Բայդենի կամ այլ թեկնածուի միջոցով պահպանել Սպիտակ տունը` ունենալով ուլտրալիբերալ համակարգի աջակցությունը, այդ թվում` բրիտանական արքայական ընտանիքի: Ու ահա Էփշտեյնի շուրջ սկանդալն ուղիղ հարվածում է Քլինթոնին: Ժամանակին այդ աղմուկը թույլ չտալու համար Էփշտեյնին սպանեցին բանտում: Բայց երեւում է, որ բելեր հետքերը չէ, որ այն ժամանակ կարողացել են մաքրել:

Share This