Բայդենը կարող է հուսահատ քայլի գնալ Պուտինի և Ուկրաինայի պատճառով. ԿՀՎ նախկին վերլուծաբան
Նախագահ Ջո Բայդենի հաղթանակը գալիք ընտրություններում մեծապես կախված է Ուկրաինայի իրավիճակից, ուստի Սպիտակ տան ղեկավարը կարող է անսպասելի միջոցների դիմել իր աթոռը պահպանելու համար, Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում ասել է ԿՀՎ նախկին վերլուծաբան Ռեյ ՄակԳովերնը։
«Հիմա շատ դժվար ժամանակներ են, այս տարի ընտրություններ են լինելու։ Ես վախենում եմ նրանից, թե ինչ է որոշել անել նախագահը»,- ընդգծեց փորձագետը։
Քննարկելով իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարները՝ նա հիշեց ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի խոսքերը. «Մի բան, ինչ մենք երբեք չպետք է անենք, այն է, որ միջուկային տերությանը չպետք է հայտնվի նվաստացուցիչ նահանջի կամ միջուկային զենք օգտագործելու միջև»:
ՄակԳովերն ասաց, որ Բայդենի համար խաղադրույքները հատկապես մեծ են, քանի որ ընտրություններում պարտվելու դեպքում նրան և իր որդուն բանտ են սպառնում, ինչը նախագահության պահպանումը դարձնելով գործող Սպիտակ տան համար կենսական առաջնահերթություն:
Իրավիճակն Ուկրաինայում այժմ զարգանում է Վաշինգտոնի ուզածից հեռու, հավելել է նա։
«Դա (Ուկրաինան) դիա՞կ է: Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Նա կենսապահովվա՞ծ է: Այո՛։ Ամեն ինչ կախված է նրանից, թե երբ է Պուտինը ցանկանում, այսպես ասած, կտրել նրա թթվածինը»,- ասաց փորձագետը։
ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Հարցումները ցույց են տալիս, որ Թրամփն ակնհայտ ֆավորիտ է հանրապետականների նախնական ընտրություններում։ Ակնկալվում է, որ նրան կհակազդի գործող նախագահ Բայդենը: Հարցումների համաձայն՝ Թրամփը լավ դիրքերում է 2024 թվականին հաղթելու համար։
