Լիզա Բոնեն ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ Ջեյսոն Մոմոայից բաժանվելուց երկու տարի անց

Լիզա Բոնեն ամուսնալուծության հայց է ներկայացրել Ջեյսոն Մոմոայի հետ բաժանումից երկու տարի անց։

TMZ-ի կողմից ձեռք բերված նոր դատական ​​փաստաթղթերի համաձայն՝ 56-ամյա Բոնեն դատարանին դիմել է իրենց ամուսնությունը դադարեցնելու հայցով: Լիզան եւ «Ակվամենը» միասին են եղել 12 տարի, իսկ ամուսնացած՝ գրեթե հինգ։ Դերասանուհին բաժանման օր է անվանում 2020 թվականի հոկտեմբերի 7-ը։

Զույգն ունի դուստր՝ Լոլա Իոլանի Մոմոան, եւ որդի՝ Նակո-Վուլֆ Մանաքաապո Նամակահա Մոմոան: Դերասանուհին պահանջում է անչափահասների համատեղ՝ ֆիզիկական եւ իրավաբանական խնամակալություն, բայց չի պահանջում ամուսնական աջակցություն:

IMG_1629.jpeg (77 KB)

Զույգն իրենց բաժանման մասին հայտնել էր Instagram- ի համատեղ հայտարարության մեջ:

«Մենք բոլորս զգացել ենք այս փոխակերպվող ժամանակների ճնշումներն ու փոփոխությունները», – ասվում էր հայտարարության մեջ,-«Այսպիսով, մենք հայտնում ենք, որ բաժանվում ենք: Մենք սա ասում ենք ոչ թե նրա համար, որ այս մասին լուսաբանեն, այլ որպեսզի կարողանանք դա անել  արժանապատվորեն եւ ազնվորեն»:

Մոմոան եւ Բոնեն սկսել են հանդիպել 2005 թվականին, սակայն «Dune»-ի աստղն ասել էր, որ առաջին անգամ սիրահարվել է Բոնեին, երբ տեսել է նրան «Կոսբի շոու»-ում։ «Երբ ես 8 տարեկան էի, ես նրան տեսա հեռուստացույցով եւ մտածեցի՝ «մայրիկ, ես այսպիսի կին եմ ուզում»,-ասել է Մոմոան 2017 թվականի նոյեմբերին,-«Ես ասում էի՝ ես պատրաստվում եմ հետապնդել քեզ իմ ողջ կյանքի ընթացքում եւ հասնելու եմ քեզ: Ես, պարզապես, միշտ ցանկացել եմ հանդիպել նրան, իսկ նա միշտ թագուհի է եղել»:

Զույգը գաղտնի ամուսնացել էր 2017 թվականի հոկտեմբերին։

Share This