Իրավապահները ահազանգել են սմարթֆոններից փող գողանալու նոր մեթոդի մասին

Կիբերհանցագործները մշակել են սմարթֆոններից փող գողանալու նոր մեթոդի մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, նշելով, որ նման գողությունները իրականացվում են հատուկ վնասաբեր ծրագրերի միջոցով, որոնք բանկային հաճախորդների սմարթֆոններին ուղարկվում են խարդախների կողմից։ Ռուսաստանցի կիբերանվտանգության մասնագետները ամսեկան հազարավոր դեպքեր են ֆիքսել նման հանցավոր գործողությունների, հայտնելով, որ հնարավոր շրջանառությունը ամսեկան կտրվածքով՝ նման հանցանքի արդյունքում կարող է հասնել մինչեւ վեց միլիոն ռուբլու։