ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին:

Ռուսական բանակը, ի պատասխան Բելգորոդում ուկրաինական զինված ուժերի հրետակոծության, հարվածներ է հասցրել Խարկովում գտնվող որոշումների կայացման կենտրոններին և ռազմական օբյեկտներին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նախկին «Խարկով Պալաս» հյուրանոցային համալիրին հասցված հարվածի արդյունքում սպանվել են Բելգորոդում ահաբեկչության պլանավորմանն ու իրականացմանը մասնակցած Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության և զինված ուժերի ներկայացուցիչները։

Կային նաև մինչև 200 վարձկաններ, որոնք պլանավորվում էին ներգրավվել Ռուսաստանի տարածքում արշավանքներում։

Խարկովի մարզում ԳՀՎ վարչության շենքին և «Աջ սեկտորի» ժամանակավոր տեղակայման կետին հարվածները ոչնչացրել են գաղտնի ծառայության ղեկավարության անդամներին, օտարերկրյա վարձկաններին և «Կրակեն» ստորաբաժանման անդամներին, ովքեր դիվերսիա էին պատրաստում Ռուսաստանում։

Հարձակման է ենթարկվել նաև տիեզերական կառավարման ազգային կենտրոնի մասնաճյուղը` Խմելնիցկի շրջանի Զալեսցի գյուղի տարածքում, որն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից հետախուզության համար։ Ոչնչացվել են վառելիքի բազաները Խարկովում և Զապորոժյեում։

Բացի այդ, խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի 59-րդ մոտոհրաձգային, 79-րդ օդային հարձակման բրիգադների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը։ Ոչնչացվել են HIMARS-ի երկու կայանքներ, որոնցից Ուկրաինան նախատեսում էր Նոր տարվա օրը հարվածել Դոնեցկին։

Share This