Իրանը պատրաստվում է ներկայացնել իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
Իրանը հաջորդ տարի կներկայացնի իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Այս մասին հայտնել է իրանական աղբյուրը:
«Qaem-105 արբանյակային կրող հրթիռըն նախատեսված է նաև որպես միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ օգտագործելու համար։
Հրթիռն ունի 2 տարբերակ: Առաջին տարբերակը 3 աստիճան է, երկրորդը՝ 4 աստիճան և ունի 10000 կմ թռիչքի հեռահարություն։
Այս հրթիռը կարող է առաքել 400 կգ կշռող բեռ»:
Սրանով Իրանը հնարավորություն է ստանում հարվածներ հասցնել գործնականում ցանկացած կետի: Ու կարող է խոսք գնալ նաեւ միջուկային հարվածների հնարավորության մասին, հաշվի առնելով տեղեկությունը, որ Իրանն արդեն ուրանի հարցստացումը հասցրել է 60 տոկոսի, որից մինչեւ 90 տոկոս, այն է` միջուկային զենքի անհրաժեշտ մակարդակ մի փոքր քայլ է:
