Ռուսաստանում Պուտինին վստահողների թիվը 3 %-ով ավելացել է՝ հասնելով 80 %-ի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 80%-ը, 77,1%-ը, ընդհանուր առմամբ, հավանություն է տալիս նրա գործունեությանը, վկայում են VTsIOM-ի հարցման արդյունքները։

VTsIOM կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահության հարցին հարցվածների 80%-ը դրական է պատասխանել, իսկ 16,6%-ը հայտնել է իր անվստահությունը։

Հարցվածների մեծամասնությունը (77,1%) հիմնականում հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը, մինչդեռ ռուսաստանցիների 14,6%-ը` ոչ։

Share This