Որ դեպքերում է կոճապղպեղը վտանգավոր առողջության համար
Թարմ կամ չորացրած կոճապղպեղի կանոնավոր գործածությունը կարող է հանգեցնել զարկերակային ճնշման կտրուկ բարձրացման ու նպաստել երիկամներում քարերի առաջացմանը։ Այս մասին «Доктор Питер» պորտալի հետ զրույցում ասել է ալերգոլոգ, իմունաբան Ելենա Գրեկը։
«Միզաքարային հիվանդությունով մարդիկ պետք է սահմանափակեն սննդակարգում կոճապղպեղի քանակությունը։ Բանն այն է, որ այս արմատապտուղի մեջ պարունակվում են թրթնջուկաթթվի աղեր՝ օքսալատներ, որոնք կարող են երիկամներում օքսալատային քարեր առաջացման պառճառ դառնալ», – նշել է իմունաբանը։
Նրա խոսքով՝ մեծ քանակությամբ կոճապղպեղը վտանգավոր է սրտանոթային հիվանդություններով ու զարկերակային գերճնշումով մարդկանց համար, քանի որ այս մթերքը կարող է կտրուկ բարձրացնել զարկերակային ճնշումը։ Բացի այդ, այս մթերքից խորհուրդ է տրվում հրաժարվել հղիության վերջին ամիսների ընթացքում։
