ԵԿԵԼ Է, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԻ․․․
Քոչարյանի նկատմամբ էլ քրեական հետապնդումն էլ ավարտվեց։ Կասեցվեց Ամանորի նախօրյակին, դեկտեմբերի 27-ին, որ մարդիկ տոնով խառնված անգամ չհասցնեն մտածել՝ բա ի՞նչ եղան քրեական հոդվածները, Նիկոլ։ Մարդուն տարուց ավել բանտում պահել են , մեղադրականներով քանի տարի կերակրել մարդանց, հիմա էլ թե․ «Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրեց դատավճիռ։ Դատարանը նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց»։ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվեց։ Հետապնդումը մի կողմ թողնենք ու հետապնդողից խոսենք։ Ստացվում է, որ ինչ ասել է նախկինների հանդեպ, փուչ օ՞դ է եղել։ Հանրությանը խաբե՞լ է, որ նրանք թալանչի են։ Խաբել ու եկել է իշխանության, որ հետո ասի՝ կասեցվեց դա՞տը։ Մարդը մի ամբողջ տարի բանտարկված է եղել՝ քրեական հոդվածները մեջքին բեռնած, տարիներ շարունակ հետապնդվել է, ո՞վ է դրա պատասխանը տալու։ Պետք է հասկանալ՝ ու՞մն է մեղքը, որ մարդուն զրկել են ազատությունից։ Այսինքն ցանկացած մարդու կարող են ձերբակալել և մեկ, երկու, երեք տարի հետո ազա՞տ արձակել։ Սա պետությու՞ն է, թե՞ մի մարդու քմահաճույք։ Կա՞ մարդ, որ այսքանից հետո հավատում է, երբ նա ասում էր, որ նախկինները թալանել, լափել են, ինքը հետ է բերելու թալանը ու ժողովրդին բաժանի։ Նախկինների դատական գործերի կասեցումից հետո մի բան է մնում։ Հանրության առաջ նախկինների մասին իր արած հայտարարությունները հերքի։ Ասի՝ սուտ եմ ասել, որ ինքս գամ իշխանության։ Ես ձեզ խաբել եմ։ Սա շատ փոքր պահանջ է։ Գուցե սա առիթ լինի, որ նախկինների մասին լռի ու հինգ տարվա մեջ իրենից, իր արածից խոսի։ Խոսի՝ իմանանք, թե այդքանն արել, նախկիններին շահարկելով եկել է իշխանության, որ ի՞նչ անի։ Չնայած տեսնում ենք, թե ինչ է անում, ինչու է եկել։
