«Մերոնք սկսել է վճռական հարձակումը, Ավդիիվկան կընկնի». ռուսական ռազմական աղբյուր (Տեսանյութ)

«Մերոնք սկսել է վճռական մարտերը, Ավդիիվկան կընկնի»: Այս մասին տեղից հայտնել է ռուսական ռազմական աղբյուրը` ընդգծելով, որ նոր հարձակողական փուլ է սկսվել: Աղբյուրի փոխանցմամբ.
«Մենք սկսեցինք հարձակման հաջորդ փուլը: Մեր հրետանին շարունակաբար կրակում է՝ աջակցելով գրոհային հետևակայիններին։
Մեր բանակը վճռական մարտեր սկսեց Ավդեևկայի այս օղակը վերջնականապես փակելու և Ավդեևկան կրակի լիակատար վերահսկողության տակ վերցնելու համար։
Այսպիսով, սկսվել է տակտիկական հսկողությունից ամբողջական շրջապատման անցնելու փուլ:
Մեր տղաները աշխատում են, բոլորը տեղում են, բոլորը մարտական ​​պատրաստության վիճակում են։
Ավդեևկան կընկնի: Այժմ կրակն իրականացվում է հրետանու բոլոր տեսակներից՝ հրթիռային հրետանին էր աշխատում, իսկ այժմ՝ փողային հրետանին։ Լսվում է «Սոլնցելպյոկերի» աշխատանքի ձայնը, ավիացիան թռչում և ռումբեր են նետում։ Ինչ-որ տեղ պայթեցում կարելի է լսել»։

Նկատենք, որ տեղի ռազմական աղբյուրն այս ամենի մասին պատնել է այսօր վաղ առավոտյան: Սրանից զատ, կան նաեւ այլ աղբյուրներ, որ վաղ առավոտից ռուսական ուժերը մասշտաբային հրետանային պատրաստություն են սկսել` պատրաստվելով ընդհանուր հարձակման: Մարտերի արդյունքների մասին տվյալներ սպասվում են ավելիւ ուշ: Եթե հարձակումը հաջողվի, այսինքն, ռուսական ուժերը կարողանան Ավդեեւկայի պաշտպանական գոտու հյուսիսային եւ հարավային թեւերից անգամ մեկ-երկու կիլոմետր առաջ շարժվեն, դա գործնականում կնշանակի քաղաքի շրջապատում, հաշվի առնելով, որ այդ դեպքում Ավդեեւկա տանող վերջին ուղին կգտնվի ռուսական հրետանու, անգամ` դաշտային ակականետերի ուղիղ կրակի տակ, դրանով ուկրաինական մատակարարումների միակ ուղին գործնականում կփակվի:

 

Share This