Հնդկաստանի վարչապետը դարձել Է YouTube-ում 20 մլն բաժանորդ ունեցող առաջին համաշխարհային առաջնորդը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի YouTube ալիքը հասել է կարևոր հանգրվանի. այժմ այն ունի 20 միլիոն բաժանորդ: Նարենդրա Մոդիn նման արդյունքով առաջին համաշխարհային առաջնորդն է։

Նրա ալիքը ոչ միայն գերազանցել է հնդիկ քաղաքական մրցակիցներին, այլև համաշխարհային առաջնորդներին թե՛ բաժանորդների քանակով, թե՛ տեսանյութերի դիտումներով, հաղորդում է News Bytes-ը։

Ավելի քան 453 միլիոն տեսանյութ դիտելով՝ Մոդիի YouTube-ի ալիքը նոր չափանիշներ է սահմանել հանրաճանաչ հարթակում քաղաքական գործիչների ներգրավվածության և լսարանի համար:

Համեմատության համար նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ունի 7,94 միլիոն հետեւորդ,  Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն՝ 6,4 միլիոն հետևորդ, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ 1,1 միլիոն հետևորդ։

YouTube-ում զգալի թվով բաժանորդներ ունեցող համաշխարհային առաջնորդներից են Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 4,19 միլիոն բաժանորդ, Էմանուել Մակրոնը՝  3,16 միլիոն բաժանորդ:

Share This