ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
Հոկտեմբերի 21-ից 23-ը Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նշենք, որ 2015 թվականից անվտանգության ոլորտի խնդիրներին նվիրված Սյանշանի համաժողովն անցկացվում է ամեն տարի:
