Բաժանում չի լինում… հայտնիները սգում են Արա Մարտիրոսյանի մահը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մահացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը:
Լուրն իսկապես շոկային է: Արա Մարտիրոսյանի գործընկերները, ընկերները, հայտնի մարդիկ սգում են նրա մահը, գրառումներ անում իրենց սոցիալական էջերում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է Արա Մարտիրոսյանի լուսանկարն ու գրել. «Ընկերս, իմ սիրո երգիչը գնաց …»:
Սիրված դերասան Աշոտ Ղազարյանը գրել է.
«Շատ ցավոտ է…..
Հազար ափսոս…..
Խոսքեր չեմ գտնում….»:
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհանիսյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար Արա Մարտիրոսյանի հետ, որոնց կից գրել է.
«Բարկացած մտքերս եմ հավաքում, որ գրեմ, ու չգիտեմ էլ ինչ գրել … ինչքան գոռալ կամ ում դիմել…. շաղված պատկերով փորձում եմ անմահացած պատկերը մահվան համար դնել- կյանքի աբսուրդ:
Էս Սև շղթան մահաբեր՝ ավերջ է կարծես,ու հետքն էլ սևագույն է…(
Արա Մարտիրոսյանը…
Խեղդեց խոսքերս … չգիտեմ ինչ ասել:
Բարկացած եմ
(…
շատ
սրտանց
ցավախեղդ եղած արդեն
ամեն բանից….
Լույս թող իջնի հոգուդ ընկեր(….
Հ.Գ. ու թվում է չկա արդեն տարածություն, որտեղ կյանք ու սեր կա…»։
Երգչուհի Սոֆի Մխեյանը գրել է.
«Արա ջան, ընկեր ջան, հոգիդ թող լույսերի մեջ մնա…»,- և հրապարակել իր ու Մարտիրոսյանի լուսանկարը:


