Ուկրաինական բանակը նոր կատաստրոֆիկ պարտության շեմին է (Քարտեզ)

Ինչպես ավելի վաղ ներկայացնելու առիթ ունեցել ենք (https://iravunk.com/?p=271692&l=am), հանձնելով Դոնեցկից արեւելք գտնվող Մարինկա քաղաքը, ուկրաինական բանակը հերթական կատաստրոֆիկ խնդրի առաջ կանգնեց:

Ռուսական բանակը քաղաքի գրավումից հետո շարժվեց կանխատեսելի սխեմայով: Այն է, Մարինկայից նահանջող ուկրաինական ուժերին բաց չթողնելով, ռուսներն արագորեն բավականին լայն ճակատով սկսեցին շարժվել դեպի հարավ-արեւելք` արագորեն մի քանի կլոմետրով առաջ գնալով եւ հասնելով Պոբեդա գյուղին (քարտեզ 1-ում):

Նպատակը պարզ է. «Մարինկայից` Պոբեդայով դեպի հարավ-արեւելք տանող միակ ճանապարհը դուրս է գալիս ուկրաինական բանակի Ուգլեդարի բավականին ամուր պաշտպանական հանգույցի թիկունք: Այսինքն, եթե ուկրաինական հրամանատարությունը չկարողանա արագորեն ինչ-որ բան մտածել, ամենայն հավանականությամբ ամենամոտ ժամանակներս հերթական կատաստրոֆայի առաջ է կանգնելու` Ուգլեդարում: Իսկ այս հատվածի փլուզումը սպառնում է դոմինոյի էֆեկտով փլուզել ողջ հարավային գոտու պաշտպանությունը` ներառյալ Զապորոժեն»:

Եվ ահա, իրավիճակը զարգայում է հենց այդ ուղղությամբ: Պոբեդյից զատ, ռուսական ուժերը լայն ճակատով դուրս են եկել նաեւ Նովոմիխայլովկա-Պարասկովինկա հատված (քարտեզ 2-ում): Ընդ որում, ռազմական աղբյուրների փոխանցմամբ, օրվա առաջին կեսին մարտերն արդեն բուն Նովոմիխայլովկայում էին: Իսկ դա իր հերթին է վկայում այս ուղղությամբ ուկրաինական թույլ պաշտպանության եւ ռեզերվների բացակայության մասին: Եվ այս օպերացիայի արագ հաջողության դեպքում, ինչը միանգամայն ռեալ է, ռուսական ուժերը թիկունքից` հյուսիսից կախվում են Ուգլեդարի պաշտպանական շրջանի գլխին: Նման իրավիճակում Ուգլեդարը պաշտպանելը գործնականում անհնար կդառնա, որի պարագայում հարավային ուղղությամբ նոր հզոր պաշտպանական համակարգի ստեղծումը ուկրաինական հրամանատարության համար, այսպես ասենք, շատ դժվար գործ է լինելու:

Share This