Ուկրաինան ստիպված կլինի զիջել արևելյան շրջանները. ԱՄՆ նախագահի թեկնածու
Ուկրաինական կարգավորման համար Կիևը կպահանջի զիջել երկրի արևելյան հատվածները, հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին։
«Ես առաջարկում եմ ողջամիտ գործարք, որը կապահովի Ուկրաինայի ինքնիշխանության պահպանումը, այո, տարածքների որոշակի զիջումներով՝ արևելյան շրջանների, որտեղ ապրում է ռուսալեզու բնակչությունը։ Եվ պարտավորություն, որ Ուկրաինան չի ընդունվի ՆԱՏՕ, բայց միայն այն դեպքում, եթե (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր – Խմբ.) Պուտինը դուրս գա Չինաստանի հետ ռազմական դաշինքից», – ասել է Ռամասվամին ընտրողների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակել է CNN-ը:
Քաղաքական գործիչն ասել է, որ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը չի առաջ տանում ԱՄՆ շահերը և մեծացնում է համաշխարհային պատերազմի ռիսկերը։
