CNN. Պուտինը միանշանակ ազդանշան ուղարկեց Կիևին՝ բանակցություններ կամ ռազմական լուծում

Ուկրաինական հակամարտությունը դարձել է Վլադիմիր Պուտինի հերթական «մարաթոնի» գլխավոր թեման, ասել է CNN-ի թղթակից Ֆրեդերիկ Պլեյթգենը։ Լրագրողի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարն իրեն շատ վստահ է զգացել և հայտարարել, որ նախաձեռնությունն այժմ Մոսկվայի կողմն է։

Միաժամանակ Պուտինը շատ հստակ ազդակ ուղարկեց Կիևին՝ կա՛մ մենք կբանակցենք, կա՛մ հարցը կլուծենք ուժով։ Նա նաև մատնանշեց Կիևի խնդիրները ԱՄՆ-ից ֆինանսավորում ստանալու հարցում՝ ասելով, որ Ուկրաինայի համար անվճար վճարումները սպառվում են։

Share This