Չեմ փոշմանել արածիս համար. երիտասարդը պատմել է, որ ինքն է պատժել ռուս նարկոման բլոգերին

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ մի երիտասարդ խոստովանում է, որ ինքն է պատժել Երևանում լկտի պահվածք դրսևորած ռուսներին։

Տեսանյութում նա նշել է, որ իր անունը Գևորգ է, ինքը մեկ տարի առաջ է եկել Ռուսաստանից։

«Ես բացատրեմ, այդ Յուլիա Ֆինեսը ու տրանսգենդերը, որ կար, այդ օրը ես եմ եղել, չեմ ասի՝ ով է, ինչ է եղել, որ չմտածեք՝ մենք խուլիգաններ ենք, անպատասխանատու մարդիկ ենք: 3-4 շաբաթ առաջ ես և իմ ընկերը ոստիկանություն են գնացել, հաղորդում ներկայացրել նույն անձանց վերբերյալ՝ փաստարկներով, որ իրենց լավ չեն պահում, թմրանյութ են գովազդում, հայհոյում են և այլն։

Լրիվ տվել ենք, մեզ ոչ մի բան չասեցին, 4 ժամ նստեցինք, հետո ասեցին՝ կզանգենք, 3 շաբաթ անցավ, բան չարեցին»,-ասում է նա և նշում, որ այլևս չեն հանդուրժել, գնացել են վերջիններիս տուն, առանց դիմադրության ներս մտել։

«Իրեն ոչ մեկ չի ծեծել, մի անգամ չափալախ են իրան տվել ու ճիշտ էլ արել են»,-ասում է երիտասարդը և նշում, որ ինքը չի փոշմանել արածի համար, որովհետև ոստիկանությունն անգործություն է դրսևորել։

 

facebook sharing button
telegram sharing button
whatsapp sharing button
messenger sharing button
viber sharing button
linkedin sharing button
vk sharing button
odnoklassniki sharing button
twitter sharing button
Share This