Մոսկվայի Մեծ թատրոնը ներկայացրել է սեզոնի պրեմիերան՝ «Պիկովայա դաման»
Մոսկվայի Մեծ թատրոնի պատմական բեմում այսօր ներկայացվել է սեզոնի առաջին բալետային ներկայացման՝ «Պիկովայա դամայի» պրեմիերան՝ բեմադրությամբ հայտնի պարուսույց Յուրի Պոսոխովի։ Այս մասին հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը։ Սեզոնի առաջին բալետային պրեմիերայի հիմքում Պյոտր Չայկովսկու երաժշտությունն է եւ Ալեքսանդր Պուշկինի համանուն ստեղծագործությունը։ Չայկովսկու երաժշտությունը վերամշակել է Պոսոխովի վաղեմի գործընկեր Յուրի Կրասավինը։ Ներկայացման դեկորացիաների հեղինակը Պոլինա Բախտինան է։
