Անկարան հայտարարել է, որ Սիրիայում թուրք զինվորական է զոհվել
Սիրիայի հյուսիս արևելքում թուրք զինվարական է զոհվել՝ չնայած հրադարի վերաբերյալ պայմանավորվածությանը, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությանը:
«Մեր զիվորականներից մեկը սպանվել է, մեկ ուրիշը՝ վիրավորվել «Քուրդիաստանի աշխատավորական կուսակցության» ահաբեկիչների և «Ազգային ինքնապաշտպանության ուժերի» գործողությունների արդյունքում»,- նշվում է հայտարարության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել Թել Աբյադի շրջանում:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հրադադարի խախտման 20 դեպքի վերաբերյալ:
