ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը և Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպում է առաջին միջազգային գիտաժողովը բուհում, որը նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, այն տեղի կունենա հոկտեմբերի 21-23-ին Գյումրիում: Գիտաժողովն ընդգրկելու է երկրաշարժից տուժած տարածաշրջանների հետերկրաշարժյան զարգացման տարբեր սցենարների վերլուծություններ, որոնք հնարավորություն կստեղծեն միջազգային փորձի համեմատության միջոցով բացահայտել զարգացման հաջողված փորձը և ՀՀ-ում կիրառման հնարավորությունները: Զեկուցվելու է նաև երկրաշարժի հետևանքով առաջացած սոցիալ տնտեսական իրավիճակը, կատարվելու է զարգացման ներուժի գնահատում, արդյունավետ օգտագործման հնարավորությունների բացահայտում:
«Գիտաժողովի գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ մենք քննարկում էինք, որ աղետից անցել է ավելի քան 30 տարի և մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ ու ինչ փոխվեց, և ինչպես կարող է գիտական միտքը աջակցել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների ձևակերպմանը , եւ մենք ձեռնամուղ եղանք այս միջազգային գիտաժողովին»,- նշում է ՀՊՏՀ ԳՄ տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը:
Գիտաժողովն իր բնույթով եզակի է, նրանով, որ փորձում ենք այսպես կոչված միջդիստիպլինար գիտական զեկույցներ ունենալ: 2 հիմնական ուղղությամբ են աշխատանքները ներկայացվելու՝ 1-ինը երկրաբանականն է, իսկ երկրորդը՝ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներն է, որը ենթաուղղություններ ունի և այստեղ հիմնականում տնտեսագետներն են իրենց զեկույցներով հանդես գալու ու խոսելու են այն բոլոր խնդիրներից, քաղած դասերի մասին, որ ունեցել ենք 30 տարի շարունակ, ինչպես նաև միջազգային փորձն է ներկայացվելու արտասահմանից գործուղված մեր գործընկերների կողմից»,-ավելացնում է գիտաժողովի կազմկոմիտեի փոխնախագահ Ղարիբ Հարությունյանը:
Նշենք, որ ընդհանուր առմամբ 60 զեկույց է ներկայացվել գիտաժողովին: 80-ից ավել մասնակիցներ են ներկայանալու, ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստատնից, Ուզբեկստանից:
Գիտաժողովի արդյուքներն ու առաջարկվող լուծումները նախատեսվում է ներկայացնել իշխանություններին, որպեսզի ապահովեն գիտություն-տնտեսության պետական կառավարման մարմիներ կապը:

