Պուտինն առաջադրվելու մասին կհայտարարի, երբ անհրաժեշտ և տեղին կհամարի. Պեսկով

Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին կհայտարարի, երբ անհրաժեշտ համարի։ Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է iz.ru-ն։

«Պուտինը կհայտարարի այդ մասին, երբ անհրաժեշտ և տեղին կհամարի, դա կլինի միանգամայն իր որոշումը»,- ասել է նա լրագրողներին։

Նա հավելել է, որ ՌԴ շատ քաղաքացիներ Պուտինին խնդրում են նորից առաջադրվել նախագահի պաշտոնում:

Share This