Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց
Հոկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1100 կրակոց: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
