Նյու Յորքի իշխանությունները որոշել են փակել աշխարհի ամենամեծ բանտը
Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել ծրագրին, որը նախատեսում է աշխարհում ամենախոշոր ուղղիչ հաստատությունը հանդիսացող «Ռայկերս» բանտի փակումը, գրում է The New York Times-ը:
Բանտային համալիրը, որը տեղակայված է համանուն կղզում, նախատեսված է 10 000 բանտարկյալի համար:
Քաղաքային իշխանություններն ավելի քան 8,7 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիր են ընդունել, որը նախատեսում է «Ռայկերս» բանտի փակումը մինչ 2026 թվականը: Դրա փոխարեն կկառուցվի 4 բանտ՝ փոքր չափերի:
Համաձայն պլանի՝ նոր բանտերը կկառուցվեն Նյու Յորքի Բրուքլին, Քուինս, Բրոնքս, Մանհեթեն շրջաններում:
Թերթը նշում է, որ որոշման պատճառ են հանդիսացել փաստերը, որոնք վկայում են բանտում բազմաթիվ խախտումների ու ծառայողական չարաշահումների մասին:

