Գյումրիում 156 ծեր ու հաշմանդամ օդից կախված վիճակում են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է սիրում ասել, որ հեղափոխությունը սկսվել է Գյումրիից ու Գյումրին առանձնահատուկ քաղաք է։ Սակայն պարզվում է, ինչպես շատ դեպքերում, այնպես էլ հիմա ասում է մի բան, անում լրիվ այլը, էլ չգիտենք էլ, թե ինչ է նա մտածում նույնի մասին։ Ամեն դեպքում Գյումրին դեռ բացի «տաշի տուշիից» դրական որեւէ բան չի տեսել նոր իշխանություններից։ Իշխանության գալուց հետո Փաշինյանը հեշտությամբ փակեց «Շիրակ» Հանրային հեռուտատեսությունը, անձնակազմին նետելով բախտի քմահաճույքին։ Իրավիճակը փորձեց փրկել ԳԱԼԱ-ն, հայտարարելով, որ այն բոլոր լրագրող-օպերատորները ովքեր կուզենան, իրենք պատրաստ են իրենց մոտ տեղավորելու։ Եվ ահա հերթական հարվածը Գյումրիին հասցվում է արդեն Գյումրու ծեծերի տուն ինտերնատը լուծարելու տեսքով։ Պաշտոնական վարկածի համաձայն, ծառայությունները կառույցի աշխատակիցները վատ են մատուցում, եւ պետք է շենքային բարելավում լինի։ Աշխատակազմն էլ դժգոհ է, ինչն են վատ արել, որ իրենց պարզ ասած՝ դուրս են նետում փողոց։ Իհարկե, պաշտոնյաների մտայնությունը այլ է, գուցե նրանք մտածում են, որ կարելի է ավելի լավ կառավարում, ավելի լավ ծառայությունների մատուցում ունենալ՝ կառույցը որեւէ ՀԿ-ի վստահելով, սակայն մնում է հարցը, թե այդ դեպքում ինչ են անելու տուն-ինտերնատի աշխատողները եւ ուր է մնում պետության սոցիալական պատասխանատվությունը։ Ի դեպ, տուն ինտերնատում կա 156 շահառու, որոնք ոչ միայն ծերեր են, այլ նաեւ հաշմանդամներ, որոնք Հայաստանի տարբեր ծայրերից են բերվել Գյումրի։ Անհայտ է, թե որ ՀԿ-ն է իրականացնելու այն նույն գործառույթները, որ հիմա իրականացնում է կառույցը, եւ կամ արդյոք կլինի բավարար աշխատուժ, որ այս հարցը կարգավորվի։ Սա չափազանց մտահոգիչ քայլ է։ Առհասարակ մեր հոգեկերտվածքում երեխաների եւ ծերերի հանդեպ կա առանձնահատուկ զգացականություն եւ այս քայլը իշխանությունների համար, որքան էլ համարձակ ու նոու-հաու թվա, կարող է լուրջ կերպով հեղինակազրկել ու ստիպել, որ գյումրեցիները իրենց հետեւությունները անեն։ Արդեն իսկ հասկանալի է, որ հեղափոխությունն ընդամենը Փաշինյան-Հակոբյան օջախապետության հաստատում էր եւ ոչ ավելի։ Հարց է, թե հաջորդ ընտրություններին ինչ կասի ժողովուրդը կամ արդյոք վիճակը «Կանգ առ» կամ «Հետ քայլիր» կարգախոսի ներքո քայլերի չի հանգեցնի։
