Եթե ես լինեմ կողմ, կամ դեմ, կամ ձեռնպահ, չեմ վախենա այդ մասին խոսելուց․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլական» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը կարծում է, «Ժողովրդի» հետ զրույցում, որ իշխող քաղաքական մեծամասնության պառլամենտական խմբակցությունում այլախոհ պատգամավորների հանդեպ ճնշումների մասին պարբերաբար պտտվող լուրերը իրականում միֆեր են ու դա ինքը կարող է վստահաբար ասել, քանի որ ինքն անձամբ իր վրա չի զգացել։ Ինչպես ինքն է բառացիորեն ասել՝ եթե չի զգացել, կարող է գնահատել, որ չկան նման ճնշումներ։ Մյուս կողմից էլ հայտարարել է, որ լավ է, որ խմբակցությունում լինում են քննարկումներ եւ կա բազմակարծություն, քանի որ հակառակ պարագայում որոշումները կլինեին մեկ մարդու կողմից կայացվող։ Անդրադառնալով Ամուլսարի շահագործման հեռանկարի հարցին, պատգամավորը նկատել է, որ խմբակցությունը դեռ չունի ամբողջական կարծիք, սակայն մի մասը պատգամավորների լուռ է եղել մի մասը կողմ, մյուսը՝ դեմ սակայն բոլորն էլ աջակցություն են հայտնել վարչապետին։ Ինքն անձամբ կարծում է, որ պետք է չշահագործվի, եթե պարզվեն, որ կան լուրջ ռիսկեր, իսկ դրանց հետեւանքները ինքը օրինակ չի կարող հաղթահարել։ Ամեն դեպքում պատգամավորը ֆիքսում է, որ հարցը պառլամենտի քննարկելիք տիրույթում չէ, այլ կառավարության։ Բացի այդ էլ քննչական ու տեսչական մարմինները դեռ չեն ավարտել այս հարցով իրենց անելիքը։ Բանախոսը անդրադարձել է նաեւ իշխող ուժի ֆրակցիայում կենտրոնախույս ձգտումների մասին պտտվող լուրերին, նշելով, որ համեյան դեպս իրեն որեւէ մեկը այս մասով որեւէ բան չի իրազեկել եւ ինքը տեղյակ չէ, թե կլինի խմորումներ ֆրակցիայի ներսում եւ եթե այո, դրանք կբերեն արդյոք պառակտումների թե ոչ։ Նա նաեւ ասել է, որ այլակարծությունը մամուլը երբեմն գնահատում է արդեն կենտրոնախույս տրամադրության առկայություն։ Ամեն պարագայում նա իր համար կարեւոր է համարել ուր էլ լինել՝ ծառայել պետությանը, ու եթե ընտրել է իշխող մեծամասնությանը ապա խնդիր չկա նոր ուժի։ Պատգամավորը չմոռացավ նաեւ խոսել լրատվական ու քաղաքական կեղծ օրակարգերի մասին։
