Ճապոնիայում հզոր թայֆունի պատճառով զոհերի թիվը հասել է 14-ի

Ճապոնիայում մոլեգնող «Հագիբիս» հզոր թայֆունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 14-ի։ Անհետ կորած է համարվում եւս 16 մարդ։ Այս մասին հայտնում է «Կյոդո» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ ավելի վաղ TBS-ը հաղորդել էր 120 տուժածի մասին, սակայն այնուհետեւ անհետ կորածների թիվը հայտարարվել էր 22, տուժածներինը 150։ Այս թվերը կարող են եւ փոփոխվել ։ Թայֆունի կենտրոնում ճնշումը 945 հեկտոպասկալ է, քամու արագությունը 45 մետր վայրկյանում, որը կարող է ուժգնանալիս հասնել 65 մ/վրկ։
