«Տոտալ» նավթային ընկերության գլխավոր գրասենյակի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել

«ԱՏՏԱՍ» կազմակերպության ակտիվիստները բողոքի ակցիա են իրականացրել «Տոտալ» նավթային ընկերության գլխավոր գրասենյակի մոտ, որը գտնվում է Փարիզի Կուրբեվուա շրջանում։ Ինչպես հայտնում է «Եվրանյուզը» ակցիան կրել է բնապահպանական բնույթ եւ քննադատել է ընկերության աշխատանքը եւ այդ աշխատանքային գործունեության արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը։ Բնապահպան ակտիվիստները եղել են մոտ 40 հոգի։ Նրանք ընկերության մուտքը ներկել են սեւ գույնի ներկով, որը հիշեցրել է հում նավթ։ Թեեւ ֆրանսիական նավթային ընկերությունում հայտարարել են, որ իրենք խոշոր ներդրումներ են իրականացնում այլընտրանքային էներգա-աղբյուրների ոլորտում, սակայն բնապահպան ակտիվիստների խոսնակ Մաքսիմ Կոմբսը հայտարարել է, որ իրականում ընկերությունը մոլորության մեջ է գցում հասարակությանը։
