Թուրքիայի ԱԳ նախարարը այցելել է Բաքու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն այցելել է Բաքու։ Այս մասին հայտնում է թուրքական արտաքին քաղաքական գերատեսության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառումով։ Նա Բաքվում կմասնակցի Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովին։ Հանդիպումներ կունենա նաեւ Ադրբեջանի իր գործընկերոջ եւ այլ բարձրաստիճան դիվանագետների հետ։ Հիշեցնենք, որ Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովը տեղի կունենա ամսի 14-15-ին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )