Սիրիայի քրդերն աջակցություն են խնդրել Եգիպտոսի կառավարությունից
Սիրիայի ժողովրդավարական խորհուրդը դիմել է Եգիպտոսի կառավարությանը՝ աջակցության խնդրանքով, հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ խորհրդի համանախագահ Ռիյադ Դարարը հայտարարել է, որ Եգիպտոսի իշխանություններին խնդրել են ցուցաբերել ցանկացած օգնություն՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տեղեկատվական, որպեսզի «կանգնեցնեն թուրքական ագրեսիան»: Այդպես է Դարարն արտահայտվել Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունների մասին:
Նա ընդգծել է, որ Սիրիայի քրդերը հստակ որոշեցին դիմադրություն ցույց տալ և մտադիր են մինչև վերջ «պաշտպանել իրենց, իրենց հողը և իրենց ընտանիքները»:
