Ամենօրյա որ սովորություններն են բացասաբար անդրադառնում մարդու հոգեկան առողջության վրա
Մարդու կենսակերպն ու սովորություններն անմիջականորեն ազդում են նրա առողջական վիճակի վրա, սակայն ոչ բոլորն են ուշադրություն դարձնում այդ կապին: Բժշկական պրոֆիլակտիկայի կենտրոնի աշխատակիցները ներկայացրել են այն ամենօրյա սովորությունները, որոնք կարող են զգալի ազդեցություն ունենալ մարդու հոգեկան առողջության վրա:
Մասնագետները վստահ են, որ վնասակար սովորությունների շարքին է դասվում պրոկրաստինացիան, որը կարևոր գործերը մշտապես հետաձգելու սովորությունն է: Փորձագետների կարծիքով՝ շատ ավելի ճիշտ կլինի օրվա հստակ ռեժիմ սահմանել ու սովորել ճիշտ տնօրինել ժամանակը, քանի որ այս կերպ հնարավոր կլինի դառնալ ավելի կարգապահ ու կազմակերպված:
Շատ կարևոր է հանգստի ու զբաղվածության ճիշտ ռեժիմի սահմանումն ու անհաժեշտության դեպքում գործունեության տեսակի փոփոխությունը, ինչը թույլ կտա հասնել ներդաշնակության ու նվազեցնել հոգեհուզական լարվածությունը: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են օրակարգը կազմելիս ժամանակ հատկացնել նաև ինքնազարգացմանն ու հոբբիներին:
Հոգեկան առողջության պահպանման համար շատ կարևոր է նաև լիարժեք քունը, ինչը թույլ է տալիս ազատվել լարվածությունից, ուստի հարկավոր է խուսափել քնի պակասից: Բացի այդ, մարդու հոգեհուզական վիճակի վրա դրական ազդեցություն կարող է ունենալ զբոսանքը մաքուր օդին, ինչպես նաև բացասական հույզերից խուսափելն ու անցյալով «չապրելը»:
Նյութի աղբյուրը՝ actualnews.org
