Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով շուրջ 100 հազար մարդ է տարհանվել (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում շուրջ 100 հազար մարդ է տարհանվել բնական հրդեհների հետևանքով, հայտնում է Լոս Անջելեսի ոստիկանության բաժինը Twitter-ում:
Իրավապահ ծառայությունների տվյալներով՝ հրդեհն արդեն գրեթե երկու հազար հեկտար է ոչնչացրել նահանգի տարածքում։ Առնվազն 25 հազար ընտանիք տարհանվել է։
Ոստիկանությունը հայտնում է, որ տարհանված բնակիչներին և նրանց ընտանի կենդանիներին տեղավորելու համար չորս տարհանման կենտրոն է ստեղծվել:
Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չի հաղորդվում, պարզ չէ նաև, թե ինչպես է սկսվել հրդեհը։
Ավելի վաղ Կալիֆոռնիայի հրշեջ ծառայությունը PG&E ընկերությանը մեղավոր էր ճանաչել նահանգի պատմության մեջ ամենամահաբեր հրդեհի համար. անցյալ տարվա նոյեմբերին Կալիֆոռնիայում ուժեղ անտառային հրդեհների հետևանքով զոհվել էր 85 մարդ, ավերվել էին շուրջ 14 հազար տներ, 528 առևտրային շենքեր և ավելի քան 4 հազար այլ շինություններ: Հրշեջ ծառայությունը պարզել էր, որ հրդեհի պատճառը PG&E էլեկտրահաղորդման գծերն են: Ընկերությունը պարտավորվում է որպես փոխհատուցում 1 մլրդ դոլար վճարել։
.png?1570820401949)
.png?1570820420874)
