<<Թրամփն ԱՄՆ-ի ամենախելապակաս մարդն է». Ռիհանա
Բարբադոսցի երգչուհի, դերասանուհի Ռիհանան հարցազրույց է տվել Vogue ամսագրին՝ խոսելով երաժշտությունից, բիզնեսից և քաղաքականությունից:
Ինչպես գրում է foxnews.com կայքը, երբ խոսք է գնացել ԱՄՆ-ում հաճախ իրականացվող զենքի գործադրմամբ բռնություններին, երգչուհին կարծիք է հայտնել, որ Թրամփն աչք է փակում նման շատ դեպքերի վրա, քանի որ դրանք կատարում են սպիտակամաշկ մարդիկ:
«Սա ռասիզմի վառ դրսևորում է: Նույն զենքը եթե հայտնվեր ինչ-որ արաբի ձեռքին և կատարվեր նույն դեպքը, Թրամփը հանցագործին չէր անվանի պարզապես վախկոտ: Ինձ թվում է՝ ԱՄՆ-ի ամենախելապակաս մարդը հենց նախագահն է»,-ասել է Ռիհանան:
Այսպիսի մի դեպք էր տեղի ունեցել Տեխասում, որտեղ հրաձգություն էր իրականացվել՝ խլելով մարդկանց կյանքեր, իսկ Թրամփը Twitter-ի իր էջում այն անվանել էր «վախկոտ գործողություն»: Ռիհանան պատասխանել էր նրան՝ ասելով, որ դա ահաբեկչություն է:
