Հողից ոչ մի եկամուտ չենք ստացել, չենք էլ կարողացել կոմպոտ անել, մի հոգին 15-20 տոննա ծիրան է կորցրել․ այգեվանցիները չեն հավատում մարզպետարանի կողմից փոխհատուցմանը (տեսանյութ)
Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ մարզպետարանից պահանջելով գնահատել կարկուտի հասցրած վնասի չափը, որպեսզի ըստ այդժմ փոխհատուցում տրամադրվի իրենց։ Այգեվանցիները պնդում են, որ այս տարի կարկուտը ոչնչացրել է համայնքի բերքի 80 տոկոսը:
Ակցիայի մասնակիցներն առավոտյան հանդիպել են մարզպետին և ներկայացրել խնդիրը։ Մարզպետը նրանց պատասխանել է, որ «դա մեծ գումարների հարց է», սակայն խոստացել է մինչև ամսվա վերջ լուծում գտնել խնդրին:
