Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել Ալի Ասադովի թեկնածությանը վարչապետի պաշտոնում
Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել Ալի Ասադովին վարչապետի պաշտոնում նշանակելուն: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
Այսօր խորհրդարանի նիստում քննարկվել է Ալի Ասադովին վարչապետի պաշտոնում նշանակելու հարցը: Դրանից հետո խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովն ընթերցել է նախագահ Իլհամ Ալիևի նամակը՝ կապված օրվա գլխավոր հարցի հետ, որից հետո հարցը դրվել է քննարկման, ապա քվեարկման և ընդունվել:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հոկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Մամեդովն Ադրբեջանի վարչապետի պաշտոնում էր նշանակվել 2018 թվականի ապրիլին:
