<<Բարեկամության>> գետնանցումի աստիճանների վրա կառուցված կրպակները ապամոնտաժվում են. Հովսեփ Կուբատյան

«Բարեկամության» գետնանցումի աստիճանների վրա կառուցված կրպակները ապամոնտաժվում են: Դրանք հակասում են բոլոր հնարավոր նորմերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը` հրապարակելով լուսանկարներ: «Բարեկամության գետնանցման մուտքն է։ Աստիճանների վրա կառուցվել էին կրպակներ, որոնք հակասում էին բոլոր հնարավոր նորմերին, այդ թվում` մետրոյի տարհանման նորմերին։ Ապամոնտաժելուց հետո տարածքը կբարեկարգվի»,- գրել է Կուբատյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )