Իռլանդիայում փոքր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Իռլանդիայի հարավ-արևելքում թռիչքից մի քանի րոպե անց թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել: Ավիավթարի զոհ է դարձել երկու տղամարդ, հաղորդում է Irish Times-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Ուեքսֆորդի կոմսությունում: Օդանավի ընկնելու վայրում հայտնաբերվել են երկու տղամարդու դիեր:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը պայթել է կամ գետնին հարվածելուց, կամ դրանից առաջ:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում, փորձագետները պարզում են պատահարի պատճառներն ու հանգամանքները:
