Բացի սրանից, վարպետության դասի ավարտին տեղի ունեցավ նաև խաղարկություն, որի շրջանակներում հաղթող մասնակիցներն Ագա Քանքանյանի կողմից ստացան դիմահարդարման պրոֆեսիոնալ պարագաներ: Նշենք, որ որպես մոդել հանդես եկավ Մոսկվայում հայտնի հայ ոճաբան Sumara-ն:

Կիսվելով իր տպավորությունների մասին՝ Ագան Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ շատ ավելի լավ անցավ, քան ինքն ակնկալում էր.

«Շատ շնորհակալ եմ նման ջերմ վերաբերմունքի և ընդունելության համար: Սա ոչ միայն վարպետության դաս էր ինձ համար, այլ նաև հնարավորություն ևս մեկ անգամ շփվելու տաղանդավոր և հումորի անսպառ զգացում ունեցող գյումրեցիների հետ: Այդ օրը շրջապատված էի պարզապես հիանալի մարդկանցով: Սա իսկական տոն էր ինձ և այնտեղ ներկա գտնվող բոլոր մարդկանց համար: Ասեմ, որ դեռ երկար կհիշեմ Գյումրիում անցկացրած այդ հրաշալի օրը»,- ասաց Ագա Քանքանյանը: 

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան