Շիրակի մարզպետը Մոսկվայում ներկա կգտնվի <<Սիրով Շիրակի մարզին>> բարեգործական համերգին

Շիրակի մարզպետը Մոսկվայում ներկա կգտնվի «Սիրով Շիրակի մարզին» բարեգործական համերգին

ԳՅՈՒՄՐԻ, 6  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության մոսկովյան քաղաքային բաժանմունքի հրավերով գտնվում է Մոսկվայում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի  տեղեկատվության բաժնից, Տիգրան Պետրոսյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, գործարարներին։

Հոկտեմբերի 6-ին  քաղաքային բաժանմունքի ղեկավար Շահեն Պետրոսյանի ուղեցկությամբ մարզպետն այցելել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցասրահ-համալիրի (ВДНХ) տարածքում գտնվող «Հայաստան» տաղավար, շրջել ու ծանոթացել է հայկական արտադրության և Հայաստանի մասին պատմող ցուցանմուշներին: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Շիրակի մարզի ապրանքատեսակների համար տաղավարների տրամադրման հարցում, ինչը տալու է մարզի որոշ ապրանքանիշներ ռուսական շուկա արտահանելու հնարավորություն է։

Այցի շրջանակներում Տիգրան Պետրոսյանը ներկա կգտնվի նաև «Սիրով Շիրակի մարզին» խորագրով բարեգործական համերգին, որից ստացված հասույթը կուղղվի Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին:

 

Արմենուհի Մխոյան

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )