<<Ամբիոնը>> զորակցում է <<Հայելի>> մամուլի ակումբին

«Ամբիոնը» զորակցում է «Հայելի» մամուլի ակումբին եւ Անժելա Թովմասյանին Զորակցություն ենք հայտնում մեր գործընկեր Անժելա Թովմասյանին, նրա կողմից հիմնադրված եւ ղեկավարվող «Հայելի» ակումբին ու Hayeli.am կայքին։ Խստորեն դատապարտում ենք լրատվամիջոցի հանդեպ կատարված ոտնձգությունը եւ այն դիտարկում որպես խոսքի ազատության, բազմակարծության եւ ազատ արտահայտման իրավունքների ճնշման փորձ։ Հայաստանում նման որեւէ միջադեպ պետք է բացառվի, քանի որ որեւէ համանման միջադեպը հետքայլ է ժողովրդավարական արժեքներից, ինչը նաեւ հարված է Հայաստանի՝ որպես ժողովրդավար պետության միջազգային հեղինակությանն ու վարկանիշին։ Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անել ամեն բան՝ իրավապահներին տալու համար հնարավորություն իրականացնել գործի պատշաճ քննություն եւ տալու համար իրավական գնահատական։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )