Ցանկացած ոտնձգություն ազատ խոսքի նկատմամբ ետ կշպրտի մեր երկիրը այսօրվա ժողովրդավարական ձեռքբերումներից․ Էդմոն Մարուքյան

Ցանկացած ոտնձգություն ազատ խոսքի նկատմամբ ետ կշպրտի մեր երկիրը այսօրվա ժողովրդավարական ձեռքբերումներից․ Էդմոն Մարուքյան ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է. «Քիչ առաջ վերադարձա Ստրասբուրգից և ֆեյսբուքից տեղեկացա «Հայելի» ակումբի միջադեպի մասին: Միանշանակ դատապարտում եմ այս դեպքը և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները համապատասխան միջոցառումներ կիրականացնեն: Ցանկացած ոտնձգություն ազատ խոսքի նկատմամբ ետ կշպրտի մեր երկիրը այսօրվա ժողովրդավարական ձեռքբերումներից: Ինչպես Թոմաս Ջեֆֆերսոնն էր ասել. «Մեր ազատությունը կախված է մամուլի ազատությունից, և վերջինս չի կարելի սահմանափակել առանց այն կորցնելու»
