Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները՝ սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտումներն արդարացնելու նպատակ ունեն. ԱՀ ՊՆ

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները  հուլիսի  11-ին` ժամը 10:05-ից  ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել    Արցախի Հանրապետության  Ասկերանի, Քաշաթաղի  և Շահումյանի  շրջաններում,   որոնք իբրև թե կասեցվել են  հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական  ստորաբաժանումների կողմից,  հերթական ապատեղեկատվությունն է։

Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են  սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական  խախտումներն արդարացնելու նպատակ»։

Share This