Կենտրոնականի բաժնում քաղաքացուն խոշտանգելու համար բաժանմունքի պետին ու տեղակալին մեղադրանք է առաջարվել. Փաստաբան

Ոստիկանական բաժանմունքում պաշտպանյալիս նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար ոստիկանության Կենտրոնական բաժանմունքի քրեական հետախուզության պետի և վերջինիս տեղակալի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, ներկայացվել է մեղադրանք, որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Ալավերդյանը, որի նկատմամբ ոստիկանական բաժանմունքում նույնպես բռնություն է գործադրվել։

Նրա խոսքով, սա կարող է դրական տեղաշարժ դիտարկվել գործում, քանի որ ինչպես կարելի էր ԱԱԾ տարածած հաղորդագրության ենթատեքստից, այս գործընթացը շարունակական է լինելու և քաղաքացու նկատմամբ խոշտանգում և բռնություն կատարած բոլոր ոստիկանների արարքներին կտրվի իրավական գնահատական։

Հիշեցնենք նաև, որ  ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Share This