Սա սեր է, փոքրիկս. NBA-ի նախկին խաղացող Դենիս Ռոդմանն իր սիրելիի դեմքի պատկերով դաջվածք է արել այտին
NBA-ի նախկին խաղացող Դենիս Ռոդմանը համարձակ կերպով ցույց է տվել սերն իր ընկերուհու՝ Յելլա Յելլայի հանդեպ՝ դեմքին դաջելով աղջկա դիմանկարը։
Երգչուհուն եւ մոդելին հարգանքի տուրք մատուցելու համար 62-ամյա Ռոդմանը ավելացրել է դաջվածքների իր արդեն մեծ հավաքածուն՝ այտին նրա սեւ-սպիտակ ռեալիստական դիմանկարով:

Ջոնսոնի Instagram-ում հրապարակած տեսանյութում Ռոդմանի ընկերուհին արձագանքում է դաջվածքին՝ ժպտալով եւ ուրախ ճչալով։ TMZ Sports-ին տված հարցազրույցում Յելլա Յելլան ասել է, որ դաջվածքն իր գաղափարը չէր, եւ նա իրականում կարծում է, որ Ռոդմանը «խելագար է»՝ որոշելով դա անել:
