ՌԴ-ում կանաչ մազեր ունենալու համար հանել են երիտասարդի գլխամաշկը

Ըստ ռուսական տելեգրամյան ալիքների՝ անհայտ անձինք մոտեցել են 18-ամյա Յուրային և նրա ընկերոջը, երբ նրանք կանգնած են եղել խանութի կողքին։ Նրանց դուր չի եկել տղայի սանրվածքը։ Կոնֆլիկտ է ծագել, ոչ ադեկվատ երիտասարդը դանակով կտրել է տղայի մազերը, հանել գլխամաշկն ու փախել։

Այժմ տուժածը հիվանդանոցում է։

Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով կալանավորել կասկածյալներին։

Share This