ԿՏԱԿ. Ավարտական վկայականների տրամադրման գործընթացը սկսված է

Ավարտական վկայականների հանձման գործընթացը մեկնարկել է։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը։

Նրա խոսքով, համակարգը բացվել է անցած ուրբաթ օրվանից, մինչ այդ դպրոցները մուտքագրել են քննական առարկաններից ստացած գնահատականները։

Հիշեցնենք, որ կրթության ավարտական վկայականները և ատեստատներն արդեն տրամադրվում են  թվային տարբերակով։

Թվայնացված ավարտական փաստաթղթերն ունեն անհատական QR-կոդեր, որոնց միջոցով կարելի է  ստուգել փաստաթղթերի վավերականությունը և իսկությունը: Այն  ներբեռնելու հնարավորություն ունի,  անհրաժեշտության դեպքում կարելի է տպել  նաև թղթային տարբերակով։

Share This