Հուլիսի 22-ին Դսեղում «Ուտելի բույսերը՝ հայկական խոհանոցում» խորագրով 4-րդ փառատոնը կանցկացվի

«Հայկական խոհանոցի մեծ մասը ուտելի բույսերն են և բացի մշակովի բույսերից, մենք միշտ օգտագործել ենք վայրի բուսատեսակները, իսկ Հայաստան բնաշխարհում աճում է շուրջ 3500 անուն բուսատեսակ, որից 300-ը օգտագործվում է խոհանոցում՝ 2500 էլ բուժական նպատակներով»,-ասուլիսում հայտնեց «ՀԿ  կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը՝ ներկայացնելով  հուլիսի 22-ին Դսեղում «Ուտելի բույսերը՝ հայկական խոհանոցում» փառատոնի կազմակերպման շարժառիթները:

Նա նշեց, որ դրանից բացի Լոռին միշտ ասոցացվում է քոլի՝ խոտի հետ և փորձում են այցեքարտային փառատոն ձևավորել մարզում, որպեսզի այնտեղ եկողը տեսնի, թե ինպիսի հետաքրքիր խոհանց կա և ուտելի բույսերն ինչեպ են օգտագործվում:

Հայտնելով, որ չորրորդ անգամ է այդ փառատոնն անցկացվում՝ Արփինե Հակոբյանը նշեց. «Խոհանոցը մեր ժողովրդի ազգային դիմագիծը և ոչ նյութական մշակութային արժեքն է, որը շատ կարևոր է պահպանելը և փոխանցելը: Ոչ նյութական մշակութային արժեքների միջոցով էլ մեր հոգեկերտվածքն է երևում՝ հոգին, բնավորությունը և ցանկանում ենք խոհանոցի միջոցվով ցույց տալ, թե ինչ ավանդույթներ կան, ինչպիսի հոգեկերտվածք ունի հայ ժողովուրդը»:

Նրա խոսքով՝ Հայկական խոհանոցը իր բազմազան համն ու հոտը ունի և ցանկացած զբոսաշրջիկ Հայաստանը դրանով է առանձնացնում այլ երկրներից:

Արփինե Հակոբյանը նաև հայտնեց, որ նպատակը իրադարձային տուրիզմի խթանումն է:

Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը ներկայացրեց փառատոնի շրջանակներում իրենց կողմից կազմակերպվող մշակութային միջոցառումները և տուրիզմի զարգացման նպատակով կատարվող աշխատանքները:

Թումանյան համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Չոփուրյանն էլ հայտնեց, որ Հովհաննես Թումանյանի ծննդավայրի ընտրությունը պատահակ չէ, իսկ համայնքը մեծ աշխատանք է տարել ենթակառուցվածքների՝  ճանապարհաշինության ոլորտում:

Share This