Իրանը պաշտոնապես անդամակցեց ՇՀԿ-ին
Իսլամական Հանրապետությունը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) իններորդ անդամը: Կազմակերպությունը, որն աստիճանաբար ավելի ընդգծված ռազմական դաշինքի տեսք է ստանում, ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
Բացի այդ, ՇՀԿ-ի երկրների ղեկավարները ստորագրել են կազմակերպությանը Բելառուսի անդամակցության մասին հուշագիր, հայտնել են քարտուղարությունից։
ՇՀԿ երկրները ստորագրել են Նյու Դելիի համատեղ հռչակագիրը։
ՇՀԿ անդամ երկրները հաստատում են, որ ասոցիացիան ուղղված չէ այլ երկրների դեմ և բաց է լայն համագործակցության համար։
Թե ինչու Իրանի պաշտոնական անդամակցության համար հենց այս օրը ընտրվեց, կարելի է կռահել. սա ԱՄՆ-ի անկախության օրվա «հրաշալի շնորհավորանք» էր:
