Սոխի և սխտորի գործածությունի չի կանխում հիվանդությունների զարգացումը․ թոքաբան

Սոխի և սխտորի օգտագործումը վարակների կանխարգելման կամ բուժման համար անիմաստ է, քանի որ սննդամթերքի այդ տեսակների հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններն ապացուցված չեն: Այս մասին Gazeta.ru-ի հետ զրույցում ասել է թոքաբան, նեֆրոլոգ Օլեգ Զագորուլկոն։

Մասնագետի խոսքով՝ հիվանդությունների դեմ պայքարում սոխի և սխտորի օգտակարության մասին առաջին ենթադրությունները հայտնվել են ժանտախտի համաճարակների շրջանում, սակայն, այնուամենայնիվ, դա դեռ կլինիկորեն ապացուցված չէ:

«Չկան հստակ ապացույցներ այն մասին, որ սոխ և սխտոր օգտագործելը կարող է որևէ կերպ ուժեղացնել օրգանիզմի իմունային պատասխանը և նվազեցնել վարակիչ հիվանդությունների նկատմամբ նրա զգայունությունը։ Չկան նաև ապացույցներ, որ նշված սննդամթերքի օգտագործումը կարող է նվազեցնել հիվանդության տևողությունն ու ախտանշանների սրությունը կամ կանխել բրոնխիտի կամ թոքաբորբի զարգացումը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ սոխն ու սխտորը բացասական ազդեցություն չեն ունենում օրգանիզմի վրա, ուստի հիվանդության ժամանակ դրանք կարելի է ավելացնել սննդակարգին։

Բժիշկը նաև հիշեցրել է, որ միայն հիվանդությունները կամ պատվաստումները կարող են խթանել իմունիտետը, ուստի հորդորել է թոքերի քրոնիկ հիվանդությունների դեպքում չհրաժարվել պատվաստումներից։

Share This