Հանցավոր խումբը շրջել է, տեսահսկել քաղաքացուն ու պայթեցրել մեքենան. մանրամասներ Փարաքարում տղամարդուն կյանքից զրկելու դեպքից. ArmLur.am
ArmLur.am-ին մանարամասներ են հայտնի դարձել Փարաքարում 36 ամյա տղամարդու մեքենան պայթացնելու միջոցով նրան սպանելու դեպքից: 2022 թվականի հունիսի 23-ին Փարաքար գյուղի Գետափի փողոցում մեքենայի պայթյունի հետևանքով վնասվածքներ էր ստացել Փարաքարի 36-ամյա բնակիչ Վարազդատ Բարոյանը, որը մահացել էր, պարզվել է, որ նրան մեքենայի մեջ ռումբ են տեղադրել եւ սպանել են։ Եվ ահա գործով պարզվել է, թե ինչպես են նախապատրաստել նրա սպանությունը։Արթուր Ասատրյանը մեղադրվում է հետևյալ հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար, որ նա Յուրիկ Գրիգորյանի և վարույթով դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Վարազդատ Բարոյանին սպանելու նպատակով ապօրինի կերպով ձեռք են բերել շուրջ 100 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ պարունակող անկաղապարավոր լիցքով ինքնաշեն պայթեցման սարք, որը պահել, իսկ 2022թ. հունիսի 23-ին ժամը 4-ի սահմաններում փոխադրել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Գետափի փողոց, ապա այն տեղադրել Վարազդատ Բարոյանի՝ «ՎԱԶ 21214» մակնիշի 35PM099 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի ձախ նստատեղի հատվածի տակ՝ ձախ լանժերոնի հետևի հատվածում, և այն էլեկտրադետոնատորի կիրառմամբ հեռակառավարման եղանակով գործադրելով՝ պայթյունի միջոցով, այլ անձանց /շատերի/ կյանքի համար վտանգավոր եղանակով, կատարել են Վարազդատ Բարոյանի սպանությունը՝ նրան ապօրինաբար դիտավորությամբ զրկել են կյանքից:
«Նորագավիթցի Ծուռ» մականվամբ Արթուր Ասատրյանը, «Թոխմախցի Յուրո» մականվամբ Յուրիկ Գրիգորյանը և վարույթով դեռևս չպարզված մի խումբ անձինք նախնական համաձայնություն են ձեռք բերել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչ Վարազդատ Բարոյանի սպանության շուրջ, որն իրագործելու նպատակով Արթուր Ասատրյանը և Յուրիկ Գրիգորյանը, ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, քրեական վարույթով դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել ինքնաշեն պայթուցիկ (պայթեցման) սարք։
