Իսրայելի` Պաղեստինում «հատուկ գործողության» արդյունքում 10 մարդ է զոհվել, 100-ը՝ վիրավորվել (լուսանկարներ)

Ինչպես պարզաբանել են ռազմական գերատեսչությունում, ակնկալվում է, որ զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ կլինի և առաջիկա օրերին կավելանա։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է ութ զոհի և առնվազն 50 վիրավորի մասին, որոնցից տասը ծանր վիճակում են։ Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակի մեկ զինծառայող թեթև բեկորային վիրավորում է ստացել։ Առնվազն 20 պաղեստինցի ձերբակալվել է իսրայելական ուժերի կողմից՝ հարցաքննության համար։

Ինչպես հայտնել ենք, Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում։  Հարձակման է ենթարկվել կենտրոնը, որը «ծառայում էր որպես դիտակետ, հարձակումներից առաջ և հետո զինված ահաբեկիչների հավաքատեղի, զինամթերքի և ռումբերի պահոց և կապի կենտրոն։ 

Share This